Բաժիններ՝

Բարաք և Միշելը Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսի առաջադրմանը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, աջակցել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը նախագահի պաշտոնի համար։

Օբամաները զանգահարել են Հարիսին, նրանց հեռախոսազրույցը տեսագրվել ու հրապարակվել է YouTube-ում։

«Մենք զանգահարել ենք, որ ասենք, որ ես ու Միշելը չէինք կարող ավելի հպարտ լինել, որ աջակցում ենք Ձեզ և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավարտին հասցնեք այս ընտրությունները և մտնեք Օվալաձև գրասենյակ», – ասում է Օբաման Հարիսին:«Ես հպարտ եմ Ձեզնով: Սա պատմական է լինելու», – ասում է ԱՄՆ նախկին առաջին տիկինը Հարիսին:

Հարիսն իր երախտագիտությունն է հայտնում Օբամաների աջակցության և իրենց վաղեմի բարեկամության համար:

«Շնորհակալ եմ երկուսիդ: Սա այնքան կարևոր է։ Եվ մենք նաև մի փոքր կզվարճանանք», – ասում է Հարիսը:

Ըստ Reuters-ի՝ Հարիսի ընտրարշավի թիմը հայտնել է, որ սա իրական զանգ է, ոչ թե բեմականացում։Ընտրարշավից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո Դեմոկրատական կուսակցության աջակիցները, քաղաքական գործիչները և դոնորները ավելի ու ավելի մեծ աջակցություն են սկսում ցուցաբերել Հարիսին։ Օբաման՝ ԱՄՆ առաջին սևամորթ նախագահը, շարունակում է մնալ Դեմոկրատական ​​կուսակցության ամենակարկառուն դեմքերից մեկը՝ չնայած այն բանին, որ նրա վերջին ընտրությունից անցել է ավելի քան մեկ տասնամյակ:

Reuters-ը նշում է, որ Օբաման, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Հարիսի ընտրարշավին, երբ նա պաշտոնապես առաջադրվի որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031