 
                        Լաոսում կկայանա Բլինքենի և Վան Իի հանդիպումը
 
                                    Չինաստանի արտգործնախարար Վան Ին Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
«Արտաքին գործերի նախարար Վան Ին Լաոսում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ», – Մաո Նինի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը։Երկու բարձրաստիճան դիվանագետները «կարծիքներ կփոխանակեն ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցերի շուրջ», – ասել է Մաոն՝ առանց հանդիպման հստակ ամսաթիվը նշելու:
Հուլիսի 25-ին Վան Ին ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի նախորդ օրը նա հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտնել է, որ Լաոսում հանդիպում է ունենալու Չինաստանի իր պաշտոնակցի հետ։ Բլինքենի ասիական շրջագայությունը կտևի 8 օր, որի ընթացքում նա կայցելի 6 երկիր՝ Վիետնամ, Լաոս, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Սինգապուր և Մոնղոլիա։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        