Բաժիններ՝

Ֆրանսիայում հետաքննություն են սկսել արագընթաց գնացքների ցանցի վրա հարձակումների առնչությամբ

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի արագընթաց գնացքների ցանցը Օլիմպիական խաղերի բացումից ժամեր առաջ լայնածավալ սաբոտաժի էր ենթարկվել՝ խոչընդոտելով հարյուր հազարավոր մարդկանց տեղաշարժը։

France24 պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիայի անվտանգության ուժերը փորձում են գտնել հուլիսի 26-ին տեղի ունեցած հարձակումների մեղավորներին։

«Մեր հետախուզական ծառայությունները և իրավապահ մարմինները մոբիլիզացված են՝ գտնելու և պատժելու այս հանցավոր գործողությունների հեղինակներին», – գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը X սոցիալական հարթակում՝ անվանելով հարձակումները «նախապատրաստված և համակարգված սաբոտաժի գործողություններ», որոնք «հսկայական և լուրջ հետևանքներ» են ունեցել երկաթուղային ցանցի համար։

Փարիզի դատախազությունը  հետաքննություն է սկսել «հիմնարար ազգային շահերը» խաթարելուն ուղղված գործողությունների փաստով՝ նշելով, որ այս հանցագործության համար սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։Դատախազությունը կհետաքննի ենթադրաբար կազմակերպված խմբի կողմից պատճառված վնասը և տվյալների մշակման ավտոմատացված համակարգի վրա հարձակումները։

Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար է եղել՝ ազդելով մոտ 800 000 ուղևորի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս