Երևանն ու Բաքուն պայմանավորվել են, թե որտեղով պետք է անցնեն սահմանային գծերը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ և պայմանավորվել են, թե որտեղով պետք է անցնեն սահմանային գծերը։

Այս մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում կայացած լսումների ընթացքում։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և ռազմավարական տարածքների օկուպացիայի մասին հարցին՝ Օ՛Բրայենը, մասնավորապես, նշել է․ 

«Երկու կողմերն էլ համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանային գծերը։ Եվ ճիշտ եք, որ կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են, բայց հավանական է, որ նրանք կնահանջեն սահմանների համաձայնեցման արդյունքում, և այս առումով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները: Բայց կրկին շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը»։ 

Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ, որի մաս է կազմում նաև հենց սահմանների դեմարկացիան։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031