Համաձայնեք` 4200 դոլարը մի քիչ շատ է իր աճեցրած բադրիջանով աջաբսանդալ սարքող ու 3-րդ մասից բորդո Քաշքայով դեպի դաչեք ռելոկացիա եղած մարդու համար. Միքայել Նահապետյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամեն բացվող առավոտ մենք բոլորս վճարում ենք 4200 դոլար էն մի քանի երջանիկ ընտանիքների կենցաղի համար, որոնք ապրում են Կոնդի կառավարական ամառանոցում։ Այդպես օրինակ այս տարի վճարելու ենք մոտ 1,5 միլիոն դոլար, որը պատմական ռեկորդ է դաչայի բյուջեում։ Այդ փողի մեջ չեն մտնում անվտանգության աշխատողները, շարասյունը, բենզինը, պաշտոնական հանդիպումների թաշախուստը ու երջանիկ ընտանիքների աշխատավարձերը…
Այդ օրեկան 4200 դոլարը սուգուբը տանը չստերով լռվելու գումարն է։ Համաձայնեք, որ միքիչ շատ է իր աճեցրաց բադրիջանով աջաբսանդալ սարքող ու Երրորդ մասից բոռդո Քաշքայով ռելոկացիա էղած մարդու համար։
Իսկ ի՞նչի վրա է ծախսում այդ փողը աշխարհի ամենաթափանցիկ, ժողովրդավար ու բալանդ կերած իշխանությունը։ Այ դա պետական գաղտնիք է։ Բայց Նիկոլին ճանաչող ամեն ոք գիտի, որ եթե այդ 4200-ը ծախսվեր շուշաթղթից տաս պակաս ուկրաինական զուգարանի թղթի, տուշոնկի ու Դաշիռակի վրա` դրա մասին անպայման կհայտարարվեր Հ1-ով ու ՀԺ-ով։
Սա ինչի՞ համար եմ գրում։ Քանզի ես չեմ կտրել կապս իրականության հետ` տեսնում եմ, որ փողոցներում իրական ջունգլի է զարգանում` մարդկանց կրակում են բացարձակ աբսուրդ իրավիճակներում, դեղը ցրում ու հավաքում են սավոկով, հոգեբուժարաններում 10 մարդուց 9-ը նարկոլոգիական պատճառներով է պառկում, ոստիկանությունը ճնշում է նրանց ում կարում է, ոչ թե նրանց ովքեր օրենք են խախտում, նիվեքն ու պրիորաները էլի դառնում են դրության տերը ու նորմալ մարդուն կանգնացնում կյանքը նման էշ հարցերում վատնելու կամ էստեղից թողնել-գնալու երկընտրանքի առաջ։
Բայց էս ամեն ինչը չի սպառնում Կառավարական դաչեքին, որովհետև քաղաքացիներ Բոնիի և Կլայդի համար մենք վճարում ենք օրեկան 4200 դոլար, որ իրենք ապրեն լռության, բարձրակարգ խմիչքի, հարթ գազոնի ու նրբահամ ծովամթերքի երկրում… թերևս միակ երկրում, որի տարածքային ամբողջականությունը հուզում է նրանց։
Իսկ դուք ի՞նչ կանեիք օրեկան 4200 դոլարով»։