ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկել

Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին, Հայաստանում պաշտոնավարումն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկիին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Յարսլավ Օլեշկևիչին:

Այս մասին հայտնբում են ՀՀ ՊՆ-ից։

Արման Սարգսյանը շնորհավորել է Յարսլավ Օլեշկևիչին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, իսկ գնդապետ Վիշնևսկիին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի ու համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս