Ի՞նչ է տեղի ունեցել կառավարությունում, ինչո՞ւ են վիճել Կարեն Անդրեասյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ո՞ր հարցում է Նիկոլ Փաշինյանը մերժել ԲԴԽ նախագահին

Օրերս 168.amտեղեկացրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, արդարադատության նախարարության ներգրավմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ:

Խոսքը ԲԴԽ նախագահի նոր իդեա ֆիքսի՝ դատավորների գնահատման նոր հանձնաժողովի ստեղծման մասին է:

Հիշեցնենք, որ նոր նախագծով ըստ էության փորձ է կատարվում մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես են գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ.- Գ.Ս.), այնինչ միջազգային չափանիշներով նման իրավազորություն կարող են ունենալ միայն դատավորների մեծամասնությունից բաղկացած հանձնաժողովները:

Մենք գրել էինք, որ նախագիծը հնարավորինս չի քողազերծվում ու թաքցվում է, և մեր տեղեկություններով, այժմ՝ Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում: Մինչ Վենետիկի հանձնաժողովին նախագծի հասնելը Կառավարությունում տեղի է ունեցել բավականին ուշագրավ իրադարձություն:

Կարդացեք նաև

Իր ու իր անվան ԲԴԽ-ի երկնած հերթական իրավաբանական «գլուխգործոցը» Նիկոլ Փաշինյանի մակարդակով սղղացնելու համար Կարեն Անդրեասյանը, 168.am-ի տեղեկություններով, հավաքում է իրեն ենթակա ԲԴԽ կազմն ու գնում կառավարություն՝ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով: Սակայն կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկումը չի ընթանում այն ուղղությամբ ու սցենարով, ինչը նախատեսել էր Կարեն Անդրեասյանը:

Ազգային ժողովի (ԱԺ) պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կտրուկ դեմ է արտահայտվում նախագծին՝ ասելով, որ դա հակասահմանադրական օրենք է, և, որ եվրոպական գործընկեր կառույցների հետ այդ նախագծի ընդունման դեպքում խնդիրներ կունենան:

Նիկոլ Փաշինյանին իրերի դրությունը չի գոհացնում. վերջինս զայրանում է, դիմում Կարեն Անդրեասյանին ու ԲԴԽ-ին՝ ինչո՞ւ եք այդ դեպքում նման նախագիծ բերել, ինչին ԲԴԽ նախագահը պատասխանում է, որ օրենքը նորմալ օրենք է, խնդրահարույց չէ:

Ինչևէ, օրենքը հիմա Վենետիկի հանձնաժողով կարծիքի է ուղարկված, ու վստահաբար, դժվար թե Վլադիմիր Վարդանյանը, առանց վստահ լինելու, որ նախագիծը պրոբլեմատիկ է, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ նման կերպ արտահայտվեր դրա մասին:

Ի դեպ, հատկանշական է, որ Վլադիմիր Վարդանյանն այլ առիթով ևս, անգամ հրապարակային է դեմ արտահայտվել նշված նախագծին:

Ինչևէ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Կարեն Անդրեասյանն այդ քննարկումից բավականին վատ տրամադրությամբ է դուրս եկել:

Վերջինս նաև այլ առիթ ունի անտրամադիր լինելու համար: Օդում կախված լուրերի համաձայն՝ Կարեն Անդրեասյանն ուզում է երկարաձգել ԲԴԽ նախագահի պաշտոնում իր պաշտոնավարումը, ինչին Նիկոլ Փաշինյանը, համենայն դեպս հիմա, չի համաձայնում:

Տեսանյութեր

Լրահոս