Բաժիններ՝

Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին

Ռուսաստանը և Բելառուսը կստեղծեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Այս մասին հրաման է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի կայքում։

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը, ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին»,- այս մասին ասվում է հրամանում։

Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հունիսի սկզբին հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը համաձայնագիր կստորագրեն 2024 թվականին էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին։ Երկու երկրների էներգետիկայի նախարարներ Սերգեյ Ցիվիլևը և Վիկտոր Կարանկևիչը նախաստորագրել են գործողությունների ծրագրերը։Ինչպես հայտնել էր Կարանկևիչը, ընդհանուր շուկայի ստեղծման այս փուլում կկազմակերպվի էլեկտրաէներգիայի առևտուր լիազորված ընկերությունների միջև։

Երկրորդ փուլը նախատեսում է ավելի խորը ինտեգրում՝ մասնակիցների թվի ընդլայնմամբ և միասնական տեխնոլոգիական կառավարման գործընթացի կազմակերպմամբ:Հետագայում Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկան կհամաժամանակացվի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի աշխատանքի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031