Բաժիններ՝

Լեդի Գագան ամուսնանում է Պոլանսկու հետ

Լեդի Գագան հաստատել է 46-ամյա գործարար Մայքլ Պոլանսկու հետ նշանվելու լուրը:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երգչուհին խոսում է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ և քաղաքական գործչին ծանոթացնում է Պոլանսկու հետ՝ նրան ներկայացնելով որպես իր փեսացու:

Իսկ ապրիլին լրագրողները երգչուհու մատնեմատին ադամանդե մատանի էին նկատել։ Այն ժամանակ աստղը չէր մեկնաբանել բամբասանքները։
Ի դեպ, զույգը հանդիպում է 2019 թվականից։

Նշենք, որ երգչուհու գրեթե բոլոր սիրավեպերը աղմկահարույց բաժանումներով են ավարտվել։ 2005-2008 թվականներին Լեդի Գագան հանդիպում էր ռոք երաժիշտ Լյուկ Կառլի հետ։ 2008-ին զույգը բաժանվեց, բայց 2010-ին նրանք կրկին միավորվեցին և ամիսներ անց բաժանվեցին: Դրանից հետո լրատվամիջոցները երգչուհուն սիրավեպ էին վերագրում ամերիկացի դիզայներ Մեթյու «Դադա» Ուիլյամսի հետ։

Գագայի տղամարդկանց ցուցակում հաջորդը դերասան Թեյլոր Քիննին էր։ Նրանք ծանոթացել էին տեսահոլովակի նկարահանման հրապարակում և երկար տարիների հրապարակային սիրավեպից հետո 2015 թվականի փետրվարին Թեյլորը առաջարկություն արեց Գագային։ Երգչուհին համաձայնեց, սակայն դրանից մեկ տարի անց՝ 2016 թվականի հուլիսին, նրանք բաժանվեցին։ 2017 թվականի հունվարին Գագային առաջին անգամ նկատեցին իր իսկ գործակալ Քրիստիան Կարինոյի հետ։ 2018 թվականին նա երկրորդ ամուսնության առաջարկը ստացավ, սակայն մեկ տարի անց նրանք բաժանվեցին՝ այդպես էլ չօրինականացնելով հարաբերությունները։

Խոսակցություններ կային, որ երգչուհին սիրավեպ է սկսել «Աստղը ծնվեց» ֆիլմում նրա գործընկեր Բրեդլի Կուպերի հետ։ Սակայն 2019 թվականին Գագան սկսեց հանդիպել ձայնային ռեժիսոր Դենի Հորտոնի հետ։ Բայց այդ հարաբերությունները նույնպես երկար չտևեցին։ 2019 թվականի հոկտեմբերին Գագան իրեն անվանում էր «չամուսնացած»։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել են հարաբերությունները Պոլանսկու հետ։ Երգչուհին դրանք իր կյանքի ամենալուրջ հարաբերություններն է անվանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս