Բաժիններ՝

«Վերջին ընթրիքը» հիշեցնող տեսարանը վիրավորական ենթատեքստ չուներ. Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պարզաբանում են

Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլորից, ովքեր վիրավորվել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ներկայացված մի տեսարանից, որը հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» որմնանկարը։

Միևնույն ժամանակ կազմակերպիչներն ընգծել են, որ ներկայացումն ամենևին վիրավորական ենթատեքստ չուներ։

Դա Վինչիի հայտնի ստեղծագործությունը ներկայացման ժամանակ վերածվել էր մի տեսարանի, որտեղ ԼԳԲՏ համայքից դիջեյ և պրոդյուսեր Բարբարա Բուտչն էր իր կողքը հավաքել արտիստներին։

Այս տեսարանին հաջորդել է աշխարհի տարբեր կետերից հնչող պահպանողականների քննադատությունը։ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների համաժողովը ափսոսանք է հայտնել, որ ծաղրվել է քրիստոնեությունը։

Արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիը բացատրել է, որ վիրավորելու միտում չի եղել, ցանկացել են հարգանքի տուրք մատուցել խնջույքներին և ֆրանսիական գաստրոնոմիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031