Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել», – Ռիզե քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել», – հավելել է Էրդողանը։