Տիգրան Ավինյանը հստակ չպատասխանեց հարցին՝ տրանսպորտի գինը այսօրվա գնից թանկ լինելո՞ւ է, թե՞ ոչ
Գույքից հրաժարվելու մասին կիրանցեցիներին բաժանված դիմումների ձեւերը հաստատվել են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ միաժամանակ արձանագրելով, որ գերակա շահ ճանաչելու որոշում չի կայացվել։
«Վերջին շրջանում ինքս չեմ տեսել, որ ՀՀ իշխանությունը փորձի լուծել արտաքին քաղաքական կամ Հայաստանի շահերից բխող որևէ խնդիր։ Իրենք անգամ դանդաղում են չեղարկված հանդիպման մասին հայտարարություն տարածել, ուր մնաց՝ քարոզչական արշավ մտածեն COP-29-ի հետ կապված»,- հավելեց փորձագետը։
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
#ՀԻՄԱ․ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ․ #ՈւՂԻՂ
Այս մեկ նախադասությունը ցուցադրում է ագրարային համալսարանի, իրոք ցավոք, ողբերգական վիճակը: Նախ այդ 10 թվերը համալսարանի ղեկավարությունը ոչ թե նոր պետք է ճշգրտեր, այլ անգիր իմանար: Հավանաբար այս թվերի չիմացության արդյունքն են վերջին 5 տարիների ընդունելության խայտառակ ցուցանիշները:
Հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան 08։40-ի սահմաններում Գավառ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է հասցրել 6-ամյա աղջկան։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Չինաստանի իր պաշտոնակից Վան Իին հայտնել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններ վարել համապատասխան փուլում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ պետությունների, ժողովուրդների և հակամարտությունների ընթացքներ։ Նույնիսկ եթե հաղթի դեմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները լինելու են ավելի սրընթաց։
Վրաստանի կառավարությունը կտրուկ շեղվել է ժողովրդավարական ուղեգծից, ինչը վտանգի տակ է դնում երկրի եվրաատլանտյան նկրտումները և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքը։
Հիմա այս հարցերը «անտեր» են մնացել, քանի որ Բայդենի ճնշումներից վախեցող չկա և բոլորին միևնույնն է նրա «legacy»-ն ինչպիսինը կլինի, և արդյոք նա կմնա պատմության մեջ որպես պատմական կոնֆլիկտ լուծած մարդ, թե ոչ:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հաղորդել է, որ հուլիսի 25-ից ավտոբուսների կանոնավոր երթուղիների տոմսեր են վաճառվելու Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներ մեկնելու համար։
Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, այս մասին հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյը:
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը պատրաստում էին նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անհանգստանալու առիթ է տալիս Թուրքիային: Նրա խոսքով՝ F-35 կործանիչների ձեռքբերմամբ և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ձևավորած ռազմական համագործակցությամբ Հունաստանն ավելի ուժեղ է դարձել և առաջիկա 5 տարում ավիացիայի ոլորտում Թուրքիային դնելու է ծանր իրավիճակում:
Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում սեփական կործանարար ազդեցությունը տարածելուն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հարավային Կովկասում ԵՄ սպառազինման քաղաքականությունից ոչ մի լավ բան չի սպասվում. Զախարովա
Հայաստանի հանքարդյունաբերության խոշորագույն կենտրոն Քաջարանում ավանդաբար հատուկ շուքով են նշում Հանքագործի և մետալուրգի օրը: Դա հիրավի համաքաղաքային տոն է, քանի որ քաջարանցիների մեծամասնությունը սերտորեն կապված է Հայաստանի արդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որի շուրջ ձևավորվել և արդեն 72 տարի աճում և զարգանում է այս յուրօրինակ բնակավայրը:
Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Երևանում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
168.am-ի հետ զրույցում անհետ կորածների և զոհվածների հարազատներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այդպես էլ չի ընդունել: Ասել են, թե իրենց գործը Քննչականում է, կարող են իրենց դիմել։
«Բագրատաշեն» մաքսային անցման կետում 61 կգ չհայտարարագրված դեղորայք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները։
BAZA Telegram ալիքը նշել է, որ «ենթադրաբար» երկու տուժածներից մեկը ռուսական ռազմական հետախուզության սպա է։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձակուրդ է գնում: Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը Կատմանդուի Տրիբհուվանի միջազգային օդանավակայանում վերելքի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և բռնկվել:
Ի վերջո, Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ նա պետք է հետո շրջվեր և մեկ ամսով արձակուրդ գնար: Արդյոք նա չպե՞տք է իր աշխատավայրում լիներ, եթե, մի հրաշքով, նախագահ Ալիևը համաձայներ ստորագրել նման պայմանագիր, որը, իմ կարծիքով, ոչ միայն անօգուտ է, այլև հակասում է Հայաստանի շահերին: Ալիևը խելամտորեն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի անվերջ զիջումներ կորզի Հայաստանից․․․