Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Մայիսից ի վեր Հյուսիսային Կորեայից ուղարկված ավելի քան 3000 փուչիկ է ընկել Հարավային Կորեայի տարածքում։ Փուչիկներում եղել է աղբ, ինչպես օրինակ՝ ծխախոտի մնացորդներ, ապալիցքավորված մարտկոցներ և նույնիսկ գոմաղբ։

Ի պատասխան՝ Հարավային Կորեան սկսել է բարձրախոսով քարոզչական բնույթի նյութերի և K-pop երաժշտության հեռարձակումները ապառազմականացված գոտու երկայնքով։

Նախագահական պալատում ընկած աղբում, ըստ պաշտոնյաների, վնասակար կամ աղտոտող նյութեր չեն հայտնաբերվել։ «Հյուսիսային Կորեայի գործողություններն, ակնհայտորեն, խախտում են միջազգային օրենքը և լրջորեն սպառնում մեր քաղաքացիների անվտանգությանը», – ավելի վաղ ուղարկված փուչիկների առնչությամբ արված հայտարարության մեջ ասել է Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

CNN-ը հիշեցնում է, որ տարիներ շարունակ հարավկորեացի ակտիվիստները և հյուսիսկորեացի դասալիքները փուչիկներ են ուղարկել դեպի Հյուսիսային Կորեա. դրանցում եղել են այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին քննադատող նյութեր, ինչպես նաև USB կրիչներ՝ K-pop երաժշտությամբ և հարավկորեական հեռուստատեսային շոուներով, որոնք խստորեն արգելված են ԿԺԴՀ-ում։

Հուլիսի սկզբին Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չենը, հայտնել էր, որ իր երկրում և սահմանի մոտ գտել են Հարավային Կորեայից ուղարկված «կեղտոտ թռուցիկներով» տասնյակ փուչիկներ։

Տեսանյութեր

Լրահոս