«Հունաստանը Թուրքիային ծանր իրավիճակում է դնելու». Հունաստանի առողջապահության նախարար
Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը հունական «Open TV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական «մրցավազքին»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անհանգստանալու առիթ է տալիս Թուրքիային: Նրա խոսքով՝ F-35 կործանիչների ձեռքբերմամբ և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ձևավորած ռազմական համագործակցությամբ Հունաստանն ավելի ուժեղ է դարձել և առաջիկա 5 տարում ավիացիայի ոլորտում Թուրքիային դնելու է ծանր իրավիճակում:
Գեորգիադիսի խոսքերին «CNN Türk» լրատվական հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Պենտագոնի ներկայացուցիչներից մեկը՝ ասելով. «Թո՛ղ դաշնակիցները խուսափեն բռնությունից»:
Նշենք, որ Հունաստանի առողջապահության նախարարի խոսքերը թուրքական մեդիայում որակվել են որպես «սկանդալային»: