Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների «համապատասխան փուլում»

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Չինաստանի իր պաշտոնակից Վան Իին հայտնել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններ վարել համապատասխան փուլում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Դմիտրի Կուլեբան հայտնել է Ուկրաինայի հետևողական դիրքորոշումը համապատասխան փուլում ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը պատրաստ է բարեխղճորեն վարել բանակցություններ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պնդմամբ՝ «այժմ ռուսական կողմից նման պատրաստակամություն չի նկատվում»։

Դմիտրի Կուլեբայի և Վան Իի հանդիպումը կայացել է հուլիսի 24-ին, Չինաստանի Գուանչժոու քաղաքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031