Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն

Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:

Տեսանյութեր

Լրահոս