Կիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ

Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարելու ռուսական կողմի հետ, իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և տևական խաղաղության հասնելուն», – ասել է Կուլեբան, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը:

Իր հերթին Վան Ին արձագանքել է՝ նշելով, որ վերջերս և՛ Մոսկվան, և՛ Կիևը «տարբեր աստիճաններով» բանակցությունների պատրաստակամություն են հայտնել։

«Չնայած դրա պայմաններն ու հնարավորությունները դեռ չեն հասունացել, մենք աջակցում ենք խաղաղությանը նպաստող բոլոր ջանքերին և պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի և բանակցությունների վերսկսման համար», – ընդգծել է չինացի դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031