Բաժիններ՝

Փոխհրաձգություն` Ադրբեջանի և Իրանի սահմանին

Այս գիշեր իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, ադրբեջանցի սահմանապահներից երկուսը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պաշտոնական տվյալներով՝ հուլիսի 24-ին` ժամը 03:30-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայության «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի տարածքում նկատվել են Իրանի կողմից պետական սահմանը խախտած 2 անհայտ անձինք:

«Անտեսելով սահմանապահների օրինական պահանջները՝ սահմանախախտները զինված դիմադրություն են ցուցաբերել և հետ փախել՝ օգտվելով մթությունից և դժվարանցանելի տեղանքից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զինված միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ ստացած երկու սահմանապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս