«Սահմանը խախտած թշնամու վրա կրակելու հրամանս իրենց հարմար չէր»․ Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այո, ես եմ հրաման արձակել կրակ բացել սահմանը ապօրինի խախտած թշնամու վրա։ Բայց իմ զինվորը ինչպես պետք է պաշտպանված լիներ, եթե չունենար այս հրամանը։

Հանրապետության ղեկավարական կազմին իմ հրամանը հարմար չեկավ, և ինձ ազատեցին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մնացած դատողությունները թողնում եմ մեր ժողովրդին։

Ես կատարեցի իմ պարտքը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և մեր զինվորներին։

Ժողովրդի դատողությունն ու կարծիքը վերջնական են, և նրանք են որոշելու, թե ով է ճիշտ և ով՝ սխալ։ Հավատում եմ, որ մեր ժողովուրդը կտեսնի ճշմարտությունը և կգնահատի իմ քայլերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031