Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի նավահանգստի գլխավոր ֆինանսական պատասխանատու Սպիրոս Ստամուի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը Սպիրոս Ստամուին դեսպան Մրտչյանին մանրամասն ներկայացրել է Սալոնիկի նավահանգստի վերջին ժամանակաշրջանում արձանագրած հաջողությունները, նավահանգստի ընդարձակվող ներուժը։ Նշվել է բալկանյան և հարավ-արևելյան եվրոպական տարածաշրջանում նավահանգստի կարևորագույն դերակատարության մասին, և որ առկա է արդյունավետ փախադրման ցանց Սալոնիկից մինչև հյուսիսային Եվրոպա: Նա նշել է, որ Եվրամիության կողմից այն ներառվել է տասը ռազմավարական նավահանգիստների ցուցակ։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը առաջարկել է առաջիկա առիթի դեպքում միջնորդել հայ տնտեսվարողների և Սալոնիկի նավահանգստի միջև հնարավոր համագործակցության հաստատման հարցում և հրավիրել նավահանգստի ղեկավարությանը այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հեռանկարներին։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը, ինչպես նաև Գյումրին որպես «չոր նավահանգիստ» կառուցելու նախագիծը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031