
Մորատան՝ «Միլանի» խաղացող․ պաշտոնական

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան դարձել է իտալական «Միլանի» խաղացող։ Այս մասին, ըստ ArmSport.am-ի՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ 31-ամյա հարձակվողի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ալվարո Մորատան «Միլանի» կազմում հանդես կգա յոթ համարի մարզաշապիկով:
«Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Ռեալում», «Յուվենտուսում», «Չելսիում» և «Ատլետիկոյում»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 506 հանդիպում և խփելով 172 գոլ։
Իսպանիայի հավաքականի ներկայիս ավագն իր ազգային հավաքականի կազմում անցկացրել է 80 հանդիպում՝ դառնալով 36 գոլի հեղինակ, ինչպես նաև հաղթել է վերջերս Եվրոպայի առաջնությունում և ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022/2023 թթ.»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: