ՆԱՏՕ-ն Թբիլիսիին կոչ է արել արագացնել բարեփոխումները

ՆԱՏՕ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է արել արագացնել բարեփոխումները: Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել բարեփոխումները դաշինքին միանալու համար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ Կոլոմինան ևս մեկ անգամ հաստատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

«ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է Վրաստանի հետ երկարաժամկետ գործընկերությանը և կոչ է անում կառավարությանն արագացնել բարեփոխումները՝ ամրապնդելու համար ժողովրդավարական ինստիտուտները և խթանելու վրացի ժողովրդի եվրատլանտյան նկրտումները»,- X-ում գրել է Կոլոմինան:

Նշենք, որ դեռևս «ռուսական օրենքի ընդունումից առաջ Կոլոմինան գրել էր, որ նույնիսկ օրենքի խորհրդարանական քննարկումը հետընթաց քայլ է եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման ճանապարհին։

Ընդգծենք. Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում չի հիշատակվում այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի 75-ամյակի հռչակագրի տեքստում Վրաստանը հիշատակվում է միայն մեկ անգամ։ Փաստաթղթում Վրաստանի մասին հիշատակված է Մոլդովայի և Ուկրաինայի համատեքստում, և նշված է, որ ՆԱՏՕ-ն «կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր ուժերը Մոլդովայից և Վրաստանից, որոնք այնտեղ տեղակայված են առանց նրանց համաձայնության»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031