Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է ու ապահովվում է պատշաճ մակարդակով․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է՝ անկախ այլ երկրների ղեկավարների դեմ մահափորձերից, ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօրվա հեռավար բրիֆինգում։

«Անվտանգությունը հասկանալի պատճառներով արդեն իսկ ուժեղացվել է՝ անկախ նշված իրադարձություններից»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձերից հետո արդյոք ուժեղացվել է Ռուսաստանի նախագահի անվտանգությունը։

«Պետության ղեկավարի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, արվում է ամենը, ինչ անհրաժեշտ է անել, իհարկե հաշվի առնելով միջազգային լարվածության ընդհանուր սրացումը»,- հավելել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031