Անթալիայում անտառային հրդեհներ են

Թուրքիայի Անթալիա նահանգի Դոշեմելաթը շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Քարավելիեր բնակավայրից մոտ 200 մետր հեռավորության վրա և սկսկել է տարածվել քամու ազդեցությամբ։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարարական ջոկատներ: Նշվում է, որ տեղանքի դժվարանցանելի, խորդուբորդ ու քարքարոտ լինելու պատճառով հրդեհաշիջման աշխատանքները բավականին բարդ են ընթանում։ Բացի տեղանքի դժվարանցանելիությունից հրդեհի տարածմանը նպաստում է նաև քամին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031