«Այս փամփուշտի մեկ միլիմետր շեղումը կարող էր ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հանգեցնել». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ջոն Քենեդու սպանությունից անցել է շուրջ 60 տարի, սակայն քրեական գործն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, ավելին, այն ունի չտրված հարյուրավոր հարցերի պատասխաններ:

Սակայն այս օրերին եղան մարդիկ, ովքեր արդեն բացահայտել են Թրամփի դեմ իրականացված մահափորձը և պատվիրատուներին՝ այն դեպքում, երբ հանցագործը չեզոքացվել է (ճիշտ Լի Հարվի Օսվալդի պես) և տեղեկություններ փոխանցել չի կարող:

Այս փամփուշտի մեկ միլիմետր շեղումը կարող էր ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հանգեցնել՝ հաշվի առնելով հանրության աննախադեպ բևեռացումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031