Բաժիններ՝

Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը

Հուլիսի 13-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները պատգարակով մոտ 5 մետր ձորից դուրս են բերել Ժ. Զ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031