
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Թբիլիսի, հաջորդ կանգառը Երևանն է

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այսօր ժամանել է Վրաստան։
Թբիլիսիի օդանավակայանում վայրէջքից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Վրաստանում է՝ շեշտելու համար ԱՄՆ անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև ժողովրդին ու իրենց ազատ կամարտահայտությանը։
«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների շուրջ, որոնք վտանգում են Վրաստանի եվրաատլանտյան ապագան»,- գրել է Զեյան։
Թբիլիսիից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարջորդ կանգառը Երևանն է։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա կհանդիպի պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նախատեսվում է նաև նրա այցը «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։