Բաժիններ՝

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։

Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը:

«Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է առողջ նախաճաշից»,- ըստ shantnews-ի՝ վստահեցրել է Լեբեդևան։

Բժիշկը հորդորել է օրական բավականաչափ ջուր խմել (1 կգ քաշի համար 30 միլիլիտր) և նախաճաշից 20 րոպե առաջ խմել գոլ ջուր։

Նա նաև ճիշտ քունն է անվանել ուժի աղբյուր: Ըստ Լեբեդևայի՝ անհրաժեշտ է քուն մտնել մինչև կեսգիշեր։

 

Տեսանյութեր

Լրահոս