Բաժիններ՝

«Փյունիկ»-ը նոր համալրումներ ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսի հետ: Ժոաուն պորտուգալական հեղինակավոր «Սպորտինգ»-ի ակադեմիայի սան է: Մինչև 2012 թվականը Պարեդեսը հանդես է եկել «Սպորտինգ»-ի տարբեր տարիքային խմբերում՝ հասնելով մինչև 17 տարեկանների թիմին:

Ժոաուն մինչև «Փյունիկ» տեղափոխվելը ելույթներ է ունեցել բացառապես Պորտուգալիայում: Ֆուտբոլիստը խաղացել է «Ակադեմիա»-ի, «Վիտորիա»-ի և «Շավես»-ի երիտասարդական թիմերում: Հարձակվողը պաշտպանել է նաև «Անադիա»-ի, «Վիզելա»-ի, «Մաֆրա»-ի, «Շավիշ»-ի, «Տրոֆենսե»-ի, «Լեյրիյա»-ի, «Օլիվեյրենսե»-ի և «Ֆեյրենսե»-ի գույները:

Երևանյան ակումբը պայմանագիր է կնքել նաև 31-ամյա բրազիլացի պաշտպան Ալեմաոյի հետ: Ալեմաոյի նախորդ ակումբը եղել է «Արարատ-Արմենիա»-ն, որտեղ նա հանդես է եկել 2020 թվականից. մասնակցելով 119 հանդիպման՝ պաշտպանը դարձել է 10 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը՝ «Արարատ-Արմենիա»-ի հետ դառնալով Հայաստանի գավաթակիր:

Ալեմաոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի երկրի «Սաո Կառլոս»-ում, որից հետո կարիերան շարունակել է պորտուգալական ակումբներում: Բրազիլացին հանդես է եկել «Տուրիզենսե»-ում, «Մարիտիմո»-ի երկրորդ թիմում, «Լեյշոէշ»-ում և «Օլիվեյրենսե»-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս