Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար։ Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր՝ հուլիսի 4-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», – ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այդ տվյալ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Ավետ Պողոսյանը, սակայն վերջինս վարչապետի որոշմամբ հուլիսի 3-ից ազատվել էր պաշտոնից։ Պողոսյանը ԲՏԱ փոխնախարար էր նշանակվել 2022 թվականի հունիսին, իսկ մինչ այդ նա 2019 թվականից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031