
Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը:
Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։
Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։