ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Բաքու. քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը վաղը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով,որ հունիսի 27-29-ը նախատեսված եվրոպական շրջագայության ընթացքում բարձրաստիճան դիվանագետը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։

Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացին, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման գործում ամերիկյան աջակցության հարցը», – նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս