
Նյարդաբանը բացատրել է, թե ինչու են մարդիկ արթնանում գիշերը

Նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» պատմել է, թե ինչի մասին կարող է վկայել գիշերն արթնանալը։
Նրա խոսքով, եթե մարդն արթնանում է գիշերը, բայց առավոտյան իրեն զգոն և հանգստացած է զգում, ապա դա կարող է լինել նորմայի տարբերակ։ Այնուամենայնիվ, երբեմն գիշերը հաճախակի արթնանալը կարող է վկայել որոշակի պաթոլոգիաների մասին:
Դեմյանովսկայան բացատրել է, որ մարդը կարող է գիշերը արթնանալ աղմուկի, ննջասենյակի անբավարար մթության, անհարմար ջերմաստիճանի կամ զուգընկերոջ շարժումների պատճառով։ Նաև առողջ քունը կարող է խանգարել գիշերը խմելու կամ ուտելու սովորությանը:
«Եթե քնի որակի վատթարացումը պայմանավորված է ցավով, այրոցով, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումներով, սրտի ռիթմի խանգարմամբ, շնչահեղձությամբ, նման խանգարումները կարող են էլ ավելի խորացնել առողջական խնդիրները, ուստի չի կարելի դրանք անտեսել կամ հանդուրժել»,- ըստ shantnews-ի՝ նշել է նյարդաբանը։
Այս դեպքում դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ: