
Կիևում վերականգնվել է հոսանքից զրկված ավելի քան 800 հազար բաժանորդի էլեկտրամատակարարումը

Կիևում հաջողվել է վերականգնել հոկտեմբերի 10-ի ռուսական զանգվածային ավիահարվածի հետևանքով հոսանքից զրկված ավելի քան 800 հազար ընտանիքի էլեկտրամատակարարումը:
Նշվում է, մնացել են միայն մի քանի տեղային վթարներ։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմն, իր հերթին, շաբաթ առավոտյան հայտնել է տրամվայների և տրոլեյբուսների երթևեկության վերսկսման մասին:
Ռուսաստանը հոկտեմբերի 10-ի գիշերը հրթիռներով և դրոններով լայնածավալ հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Հարձակման հետևանքով երկրի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ են գրանցվել, Կիևում հրդեհվել է 17 հարկանի բնակելի շենք, ջրի մատակարարման հետ կապված խափանումներ են եղել։
Հոկտեմբերի 11-ի գիշերը ռուսական դրոնները հարձակվել են Օդեսայի վրա. քաղաքի որոշ շրջաններում հոսանք չկա: Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ կա մեկ տուժած:
Ուրբաթ ուշ երեկոյան ռուսական հարվածի տակ է հայտնվել նաև Չեռնիգովի մարզը։ Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել ։