
Ռուսաստանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ից դուրս գալու ցանկության մասին

Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին;
Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախաձեռնությանն աջակցել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ Պետդուման հայտարարել է այդ կապակցությամբ օրինագծի պատրաստման մասին։
ԵԱՀԿ-ում ընդգրկված են 57 երկրի ներկայացուցիչներ։ Դրանց թվում են՝ ԱՄՆ-ը, Կանադան և բոլոր եվրոպական պետությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վեց երկիր: Ռուսաստանը կազմակերպության անդամ է դրա ստեղծման օրից՝ 1975 թվականից: