
Իրանը մտադիր է ազգային թվային արժույթ կիրառել

Իրանի Կենտրոնական բանկը (CBI) հայտնել է, որ ծրագրում է թվային արժույթ (CBDC) ներդնել՝ երկրի բանկային ցանցի հաճախորդների համար գնումները հեշտացնելու նպատակով, գրում է Mehr-ը։
Ըստ Իրանի Կենտրոնական բանկի հաղորդագրության՝ թվային արժույթի փորձնական տարբերակը ծրագրի շուրջ մի քանի տարվա աշխատանքից ու հետազոտություններից հետո պատրաստ է գործարկման։
Իրանի Կենտրոնական բանկը հուսով է, որ փորձնական հարթակը բանկին հնարավորություն կընձեռի վերջապես գործարկել Իրանի ազգային արժույթի՝ ռիալի թվային ձևը:
Իրանական Mellat և Tejarat բանկերը կնպաստեն երկրի հարավի Քիշ կղզում հուլիսին մեկնարկելիք փորձնական նախագծին: