
Բլինկենը հաստատել է Ուկրաինային օգնելու համար ՆԱՏՕ-ի հրամանատարություն ստեղծելու ծրագրերը

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը համակարգելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով անձնակազմի պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», – ասել է պետքարտուղարը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը, այդ նպատակների համար հատկացնելով 700 մարդ և ստեղծելով առանձին հրամանատարություն Վիսբադենի ամերիկյան բազայում՝ «երեք աստղանի գեներալի» հրամանատարությամբ։