
Գերմանիան դիտարկում է EUMA-ում իր փորձագետների թիվն ավելացնելու հարցը

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել Բեռլինի Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի ղեկավար Ասթրիդ Իռգանգի հետ։
Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որում նշվում է, որ կողմերը քննարկել են ՀՀ-ում ԵՄ առաքելության մանդատի և գործունեության, ինչպես նաև գերմանացի փորձագետների՝ առաքելություն ուղարկելու հետ կապված հարցեր։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Բեռլինի Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի ղեկավար դոկտոր Ասթրիդ Իռգանգի հետ՝ քննարկելու ԵՄ դիտորդական առաքելության մանդատը և գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև գերմանացի փորձագետների՝ առաքելություն գործուղելու հարցը: Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ կոնտինգենտը՝ 27 անդամով»,- նշված է գրառման մեջ: