ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ելնելով ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ․ այս մասին կառույցի քարտուղարությունից հայտնել են TASS ռուսաստանյան գործակալությանը։

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությանը. «Փաշինյանը չի ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք»։ Հետևաբար մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, այն շարունակում է մնալ Կազմակերպության լիիրավ անդամ», – ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930