Թող Փաշինյանը հերքի, որ ես 2020թ. ոչ թե 1, այլ 11 անգամ չեմ առաջարկել ծառայել. Վիտալի Բալասանյան

Մինչև 2022թ. վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել։

Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Ադրբեջանի հետ մենք հիմա կապ չունենք, կապը պետք է պահի ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ղեկավարը։

«Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն։

2023 թվականի հունվարից ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել, դրանից հետո ես չգիտեմ ինչ բանակացություններ են վարել։

Իսկ մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջ բանակացությունները վարել եմ ես։ Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930