Բաժիններ՝

Հինգ տոննա վառելիքով ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 9-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության Սևանի հենակետի մոտակայքում, ավտոբաք է շրջվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոբաքը (մոտ 5 տոննա վառելիքով բեռնված, վարորդ՝ Կ. Ա., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, տուժածներ չկան. ավտոբաքից առկա է բենզինի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն և դուրս բերել երթևեկելի գոտի։

Նշվում է, որ ավտոբաքը ուղղելուց հետո վառելիքի արտահոսքը դադարել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս