«Ուրարտու»-ի երեք ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի 3 ֆուտբոլիստ կշարունակի համագործակցությունը երևանյան ակումբի հետ:
Այս մասին հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն ու հարձակվող Լեոն Սաբուան մեկ տարով երկարաձգել են պայմանագրերը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Ֆուտբոլիստների գործող պայմանագրերն արդեն ավարտվել էին։
Օլեգ Պոլյակովը «Ուրարտու»-ին միացել է 2020 թվականին և մասնակցել է 121 պաշտոնական հանդիպման՝ համարվելով ակումբի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած լեգեոնականը, իսկ Ալեքսանդր Մելիխովն ու Լեոն Սաբուան ակումբին միացել են 2022/23 մրցաշրջանին ընդառաջ՝ անցկացնելով համապատասխանաբար 58 և 43 հանդիպում։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստները «Ուրարտուի» հետ միասին դարձել են Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։