Բաժիններ՝

Ապխտած մսով բորշչ

Բաղադրիչները՝

  • 2 լիտր մսի արգանակ
  • 200 գ տավարի ապխտած միս
  • 100 գ խոզապուխտ
  • 100 գ ապխտած կրծքամիս
  • 3 հատ ապխտած նրբերշիկ
  • 2 հատ եփած բազուկ
  • 200 գ կաղամբ
  • 1 գլուխ սոխ
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 2 ճ.գ. կտրտած սխտոր
  • 2 ճ.գ. տոմատ
  • 2 հատ դափնու տերև
  • 8 հատ հատիկավոր սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը, խոզապուխտը, կրծքամիսը և նրբերշիկները տաշեղաձև կտրատեք: Բազուկը խոշոր քերիչով անցկացրեք: Կաղամբն ու սոխը տաշեղների ձևով կտրատեք:

Կաղամբը առանց յուղի թավայի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Սոխը տոմատի հետ տապակեք յուղի մեջ:

Կարդացեք նաև

Արգանակը եռացրեք, մեջը լցրեք մսեղենն ու 15 րոպե եփեք: Ավելացրեք կաղամբը, սոխը տոմատի հետ և ևս 10 րոպե եփեք:

Ապա ավելացրեք բազուկը, դափնու տերևը, աղ ու պղպեղ արեք, 5 րոպե եփեք: Վերջում ավելացրեք կտրտած սխտորը:

Մատուցելիս բորշչը համեմեք թթվասերով ու կտրտած կանաչիով:

Տեսանյութեր

Լրահոս