Բաժիններ՝

Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար

Գազայում կռիվն այս տարի չի ավարվի. այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԱԾ ղեկավար, վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին, գրում է jpost.com-ը:

«Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն առնվազն ևս յոթ ամիս», – ասել է հրեա պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության ուժերն այժմ վերահսկում են Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև բուֆերային գոտու՝ Ֆիլդելֆի երթուղու 75%-ը։

«Գազայի ներսում Իսրայելի պաշտպանության բանակն այժմ վերահսկում է Ֆիլդելֆի երթուղու 75%-ը, և ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այն ամբողջովին վերահսկողության տակ կանցնի: Եգիպտոսի հետ միասին մենք պետք է ապահովենք զենքի մաքսանենգության կանխումը», – ասել է նա Կան հանրային հեռարձակողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031