Բաժիններ՝

Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։

Այս մասին հայտնում է բելգիական RTBF-ը։

Հաղորդվում է, որ այս համաձայնագիրը նախատեսում է Բելգիայի կողմից Ուկրաինային այս տարի մոտ մեկ միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության տրամադրում։

Բացի այդ, ստորագրված համաձայնագրով ճշտվում է նաև F-16 մարտական ​​ինքնաթիռների ստույգ թիվը՝ 30, որոնք Ուկրաինային կմատակարարվեն մինչև 2028 թվականը։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ առաջին ինքնաթիռները Կիև կժամանեն այս տարի։

Այս համաձայնագրի ստորագրումն առաջին քայլն է Ուկրաինայի նախագահի՝ Բելգիա այցի ընթացքում։

Այնուհետև նա կհանդիպի Բելգիայի թագավորին, որից հետո կմեկնի Մելսբրուկի ռազմական օդանավակայան՝ պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերի ընկերակցությամբ հանդիպելու F-16 կործանիչների օդաչուներին, հրահանգիչներին և տեխնիկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս