![](/banners/BeFunky-design.jpg)
Բերման է ենթարկվել Սամվել Նիկոյանը
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/Samvel-Nikoyan-6.jpg)
Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ից, Բագրատ սրբազանի կոչով մայրաքաղաքում ու մարզերում մեկնարկեցին խաղաղ անհնազանդության ակցիաներ: Քաղաքացիները փակում էին Երևանի և միջմարզային ճանապարհները:
Ոստիկանությունը, ինչպես միշտ, բիրտ ուժի կիրառմամբ, երբեմն՝ առանց նախազգուշացման, բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին: Երևանի ոստիկանության բաժինները լեփ-լեցուն են բերման ենթարկված քաղաքացիներով: Շուրջ 300 քաղաքացի բերման է ենթարկվել:
Ակցիա իրականացնելու ժամանակ բերման ենթարկվեցին նաև ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Սամվել Նիկոյանն ու այլ ՀՀԿ-ականներ:
168.am-ի տեղեկություններով՝ Սամվել Նիկոյանն արդեն ազատ է արձակվել: