Բաժիններ՝

Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից:

Ստուգման արդյունքում հայտնաբերել են հետևյալ խախտումները՝

արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից.
շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից.
պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս