Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահը չեղարկել է այցը Իսպանիա և Պորտուգալիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Իսպանիա և Պորտուգալիա ուղևորությունը՝ երկրում ստեղծված «լուրջ ներքին իրադրության պատճառով»։ Այս մասին հաղորդել է CNN Portugal հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Կիևը բարդ իրավիճակի է բախվում ճակատի մի քանի հատվածներում, մասնավորապես, Խարկովի մարզում, ինչը նպատակահարմար չի դարձնում ուկրաինական պատվիրակության մեկնումն արտասահման։

Իսպանիայի թագավորական արքունիքն իր հերթին տեղեկացրել է Զելենսկիի հետ միապետ Ֆիլիպ VI-ի` մայիսի 17-ին պլանավորված հանդիպման չեղարկման մասին։

Իսպանիայում Զելենսկին վարչապետ Պեդրո Սանչեսի հետ պետք է ստորագրեր երկկողմ անվտանգության համագործակցության համաձայնագիր։

Իր հերթին Reuters-ը հաղորդում է, որ Պորտուգալիայի կառավարության խոսնակը հայտնել է Ուկրաինայի նախագահի այցի չեղարկման մասին, սակայն դրա պատճառները չի նշել։

Մայիսի 13-ին SIC Notícias հեռուստաալիքը հաղորդել էր, որ Զելենսկին Պորտուգալիա է այցելելու՝ երկրների միջև անվտանգության շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031