Բաժիններ՝

ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը լեհական EXPO STAND SERVICES SP. Z O.O. ընկերությունից գնման մեկ անձ ընթացակարգով ձեռք է բերել տաղավարների կառուցապատման ծառայություններ։ Պայմանագրի գինը կազմել է 66 500 եվրոյին համարժեք՝ 28 միլիոն դրամ։ EXPO STAND SERVICES SP. Z O.O. ընկերությունը տաղավարները կառուցապատելու է Ֆրանսիայում։

Ծառայության ժամկետներ են նշվել մայիսի 19-26-ը, թե ինչ միջոցառման համար՝ դեռևս պաշտոնապես չի հստակեցվել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել էր Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի և եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը։

Ըստ նախարարի գրառման՝ քննարկվել էին նաև ռազմական արդյունաբերության և օդատիեզերական ոլորտում գործակցության հեռանկարները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս