Այսօր, ի պատասխան մեր հարցադրումների, ՄԻՊ գրասենյակից փոխանցել են, որ այդ տարածքի ենթավարձակալներից որևէ մեկից դիմում չի ստացվել, սակայն պաշտպանի հանձնարարությամբ խնդիրն ուսումնասիրել են՝ հիմք ընդունելով ԶԼՄ-ների հրապարակումները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը լեհական EXPO STAND SERVICES SP. Z O.O. ընկերությունից գնման մեկ անձ ընթացակարգով ձեռք է բերել տաղավարների կառուցապատման ծառայություններ։ Պայմանագրի գինը կազմել է 66 500 եվրոյին համարժեք՝ 28 միլիոն դրամ։ EXPO STAND SERVICES SP. Z O.O. ընկերությունը տաղավարները կառուցապատելու է Ֆրանսիայում։ Ծառայության ժամկետներ են նշվել մայիսի 19-26-ը, թե ինչ միջոցառման համար՝ դեռևս պաշտոնապես չի հստակեցվել։